ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանին չեն հանգեցրել որևէ շրջադարձային փոփոխության։ Նա նշել է, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների՝ ռուսական կողմն ակտիվացրել է հարվածները ուկրաինական ձեռնարկությունների ուղղությամբ։
Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը արագացրել են հարձակման տեմպը և արդյունավետորեն կատարում են իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ երկխոսության՝ միայն առկա իրողությունների հիման վրա, իսկ Կիևի ներկայացրած որոշ առաջարկներ Մոսկվայի համար «էկզոտիկ և անընդունելի» են։
Նա նաև Ուկրաինային Ռուսաստանին հրթիռային և անօդաչու հարվածներով պարտության մատնելու փորձը ռիսկային է անվանել։