Ֆրանսիան արագացնում է Ուկրաինայի զինման գործընթացը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումն ու ֆրանսիական զենքի մատակարարումների արագացումը։

Զելենսկիի խոսքով՝ Մակրոնը պատրաստ է աջակցել Patriot համակարգերի համար անհրաժեշտ հրթիռներ ունեցող երկրների հետ բանակցություններին։ Կողմերը նաև պայմանավորվել են արագացնել ֆրանսիական նորագույն զինատեսակների և հրթիռների մատակարարումը։

Քննարկվել են նաև Ուկրաինայում հրթիռների արտադրության լիցենզավորման, պաշտպանության ֆինանսավորման և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ դիվանագիտական շփումների հարցերը։

Կիսվել նյութով