Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զերամասերից մեկում: Մեզ ասացին` ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին: Սպանության պատճառը, մեզ հասած տեղեկությամբ, եղել է վիճաբանության ընթացքում հնչած հայհոյանքը: Զինծառայողը, ում հասցեին հնչել է հայհոյանքը, զենքը վերցրել և սպանել է իրեն հայհոյողին:

ՊՆ-ից այս պահին զերծ մնացին մեկնաբանել մեր տեղեկությունը:

Կիսվել նյութով