«Լուդինգում» մտահոգված են, գործարարները` ոգևորված (տեսանյութ)

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ MakaryanNews-ը բարձրացրեց կոնյակի արտահանմանը վերաբերող հարց, որ Մոսկվայից «Լուդինգ» ընկերության հայ փայատերեր Արմենն ու Արթուրը չեչեն ու հրեա գործընկերների հետ արհեստական խոչընդոտներ են հարուցում հայ կոնյակագործների համար, որ փայ մտնեն նրանց արտահանման բիզնեսում:

Մենք տեղեկացանք, որ այս հարցը մեծ ոգևորություն է առաջացրել հայ գործարարների շրջանում և իրարանցում ու անհանգստություն` «Լուդինգում» և նրանց հետ փոխկապակցված ռուսական շրջանակներում, հատկապես, որ Փաշինյանն իր հերթին խոստացավ զբաղվել այս հարցով և հանձնարարեց, որ իրավապահները զեկուցեն նրան այս թեմայով: Ու թեև երեկ Փաշինյանն ասաց, որ իրեն դեռ որևէ բան չեն զեկուցել, բայց MakaryanNews-ին հասած տեղեկություններով` մեր բարձրացրած հարցից հետո «Լուդինգի» և ռուսական շրջանակների կողմից ճնշումը թուլացել է հայկական կոնյակ արտահանողների նկատմամբ:

Ճիշտ է, խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, և «Լուդինգից» էլ, իրար խառնված, փորձում են տարբեր խողովակներով հերքել, թե նման բան կա, մի բան էլ փորձում են որպես լավություն ներկայացնել, թե իրենց շնորհիվ հայկական կոնյակը հասնում է Ռուսաստան, բայց հայ արտահանողների ոգևորությունն ավելի խոսուն է: Նրանցից ազդակներ են գալիս մեզ, որ սահմանին այլևս չեն պահանջում, որ իրենց ապրանքը պետք է պարտադիր «Լուդինգի» թղթերով լինի, որ թույլ տան` բեռը հատի սահմանը: Թեև ով փայ տալիս էր, կարծես թե այդ փայից չեն հրաժարվել, բայց շանտաժի կամ ճնշման նոր գործիքներ այս պահին չեն կիրառում: MakaryanNews-ը հետևողական կլինի այս հարցում, որ հայ արտահանողներին ռուսական իշխանություններից բացի մի հատ էլ ռուսական կասկածելի շրջանակներ և հայ կոմերսանտներ չփորձեն թիկունքից հարվածել:

Կիսվել նյութով