Ալիկ Ալեքսանյանին մինչև հիմա դեռ կարանտինում են պահում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Մեր ձևով» շարժման առանցքային դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը շուրջ երկու շաբաթ է` քաղաքական նպատակներով գտնվում է կալանքի տակ: Նրան պահում են ամենավատ պայմաններով բանտում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

MakaryanNews-ը տեղեկացավ, որ Ալիկին կալանքի առաջին օրվանից կարանտինում են պահում` չնայած որ կարանտինի ժամկետը 7 օր է, այսինքն` մինչ օրս նա մենախցում է, լրիվ միայնակ է կրում կալանքը: Թեպետ` փաստաբաններն ասացին, որ Ալիկի ոգին տեղն է, ամուր է, պինդ է ու ավելի շատ ծանր է տանում մեր երկրին բաժին հասած ճակատագիրը, քան քաղբանտարկյալի իր կարգավիճակը: Նույնիսկ հումորներ է անում իր կարգավիճակի և պահման պայմանների վերաբերյալ:

Նրա կալանավորման որոշման դեմ փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը պետք է քննվի գրավոր ընթացակարգով: Դատարանը գործը վարույթ ընդունել է, բայց դեռ նորություն չկա` սպասում են որոշման հրապարակմանը:

Ի դեպ, Ալեքսան Ալեքսանյանն այս ամիսներին հսկայական բեռ էր վերցրել իր ուսերին` վարում էր «Մեր ձևով» շարժման միտինգները, զբաղվում էր կազմակերպչական հարցերով, ու թիմում ասում են` Ալիկի տեղը շատ է զգացվում:

Կալանավորումից հետո Ալեքսանյանին այժմ փոխարինում է իր վաղեմի ընկեր Տիգրան Աբրահամյանը: Երեկ, օրինակ, հենց նա էր ԿԸՀ-ի դիմաց վարում միտինգը, «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը ևս նրան էր վստահվել, որ վարի:

Կիսվել նյութով