Սպասվում է անձրև և կարկուտ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 27-ի կեսօրից հետո, 28-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել նյութով