Հորմուզում իրավիճակը կտրուկ սրվել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդմամբ՝ ամերիկյան ռազմածովային և ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում և հարակից տարածքներում գտնվող Իրանի 10 ռազմական օբյեկտի։

ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման M/T Kiku լցանավի վրա։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ թիրախավորվել են նաև իրանական հրթիռների ու անօդաչուների պահեստները, ինչպես նաև ափամերձ ռադարային համակարգերը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) էլ հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ ութ ռազմական օբյեկտի, այդ թվում՝ Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազային և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի օբյեկտներին։

Կիսվել նյութով