Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանում օձերի ակտիվության շրջանը սկսվում է գարնանը և շարունակվում մինչև ուշ աշուն։ Մասնագետների տվյալներով՝ առավել զգուշավոր պետք է լինել ապրիլից հոկտեմբեր ամիսներին, երբ սողուններն ակտիվորեն տեղաշարժվում են և դուրս են գալիս որսի։

Հայաստանում հանդիպում են օձերի ավելի քան 20 տեսակներ։ Ամենատարածված և հայտնի թունավոր օձերն են գյուրզան և հայկական իժը։ Բացի դրանցից, հանրապետությունում լայն տարածում ունեն նաև ոչ թունավոր ջրային օձերն ու սահնօձերը։

Մասնագետների խոսքով՝ օձերի մեծ մասը մարդու համար լուրջ վտանգ չի ներկայացնում և սովորաբար խուսափում է մարդկանցից։ Այնուամենայնիվ, գարնանն ու ամռանը, երբ օձերն առավել ակտիվ են, քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել բնության գրկում և խուսափել օձերին մոտենալուց։

Օձերի հետ հանդիպման հավանականությունն ավելի մեծ է քարքարոտ, խոտածածկ և թփուտներով տարածքներում, ինչպես նաև դաշտերում, անտառամերձ հատվածներում և ջրային աղբյուրների մոտ։ Ամառվա շոգ օրերին օձերը հաճախ թաքնվում են ստվերոտ վայրերում, իսկ առավոտյան և երեկոյան ժամերին դառնում են առավել ակտիվ։

Ինչպե՞ս պաշտպանվել
Մասնագետները խորհուրդ են տալիս բնության գրկում կամ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս պահպանել մի շարք անվտանգության կանոններ.

Կրել փակ և ամուր կոշիկներ։
Չմտնել բարձր խոտերի կամ թփերի մեջ առանց անհրաժեշտության։
Քարեր կամ փայտեր բարձրացնելիս նախ համոզվել, որ դրանց տակ օձ չկա։
Գիշերային ժամերին օգտագործել լապտեր։
Չփորձել բռնել, տեղափոխել կամ սադրել օձերին։
Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում
Եթե մարդուն կծել է օձը, առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել հանգստություն և հնարավորինս սահմանափակել տուժածի շարժումները, որպեսզի թույնն ավելի դանդաղ տարածվի օրգանիզմում։

Մասնագետները խորհուրդ են տալիս.

Անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել մոտակա բուժհաստատություն։
Խայթված վերջույթը պահել անշարժ վիճակում։
Կտրել կամ բացել վերքը։
Փորձել ծծել թույնը։
Դնել սեղմակ (ժգուտ)։
Այրել կամ սառեցնել խայթոցի հատվածը։
Ինքնուրույն դեղորայք օգտագործել առանց բժշկի խորհրդի։Հանել սեղմող զարդերը կամ ժամացույցը, քանի որ կարող է առաջանալ
այտուց։
Տուժածին ապահովել հանգիստ վիճակ։
Ինչ չի կարելի անել

Բժիշկները զգուշացնում են, որ օձի խայթոցի դեպքում չի կարելի.

Կտրել կամ բացել վերքը։
Փորձել ծծել թույնը։
Դնել սեղմակ (ժգուտ)։
Այրել կամ սառեցնել խայթոցի հատվածը։
Ինքնուրույն դեղորայք օգտագործել առանց բժշկի խորհրդի

Մասնագետները հիշեցնում են, որ ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը զգալիորեն նվազեցնում է բարդությունների վտանգը։ Ուստի օձի խայթոցի ցանկացած կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել մասնագիտական բուժօգնության։

Կիսվել նյութով