Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբում։ Այս մասին հայտնել է հեղինակավոր մարզական լրագրող և տրանսֆերային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա տեղեկություններով՝ գործարքի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և 2024/25 մրցաշրջանում թիմի հետ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ավարտված առաջնությունում նա խփել է 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում և կրկնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի արդյունավետ փոխանցումների ռեկորդը։