Հունիսի 11-ին կայծակի հարվածի հետևանքով փլուզված Երևան-Սևան ճանապարհին գտնվող կամուրջը մինչ օրս նույն վիճակում է, այսինքն` փլուզված ու քանդված: Տարածքում շինտեխնիկա կա, բայց որևէ գործ չի անում, պարապ կանգնած է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ասես մատը մատին չի խփում, որ կամուրջի վերականգնման աշխատանքները ավարտեն, և ճանապարհը դառնա երկկողմանի երթևեկելի: Նույն կերպ մեկ տարուց ավելի է` նույն Երևան-Սևան մայրուղու Առինջի մոտակայքում ՏԿԵՆ-ը խոստացել էր վերգետնյա անցում կառուցել, դարձյալ մինչև հիմա անցումը կառուցված չէ: Թեպետ` հաշվի առնելով, թե ինչպիսի կառավարության հետ գործ ունենք և ով է այդ կառավարության ղեկին, միանգամայն հասկանալի է ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանի ղեկավարած նախարարության փնթի և անպատասխանատու գործելաոճը:
Մանրամասն՝ տեսանյութում։