Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի և Հայկ Սահակյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ կայացված վճռով՝ Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ Սրբազանի կբռնագանձվի 750 հազար դրամ, որից 300 հազար դրամը՝ վիրավորանքի, իսկ 450 հազար դրամը՝ զրպարտության համար։

Նույն չափով՝ 750 հազար դրամ, Բագրատ Սրբազանի օգտին կբռնագանձվի նաև Հայկ Սահակյանից, որից 300 հազար դրամը՝ վիրավորանքի, իսկ 450 հազար դրամը՝ զրպարտության համար։

Կիսվել նյութով