25 տարվա ազատազրկում՝ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի գործով

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել Միխայիլ Բալաշովին, որը մեղադրվում էր «Россия сегодня» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության փորձը նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տվյալներով՝ ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպվող մահափորձը։ Ըստ ԱԴԾ-ի՝ նախատեսվում էր նաև լրագրող Քսենիա Սոբչակի սպանությունը։

Իրավապահների տեղեկություններով՝ Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել էին «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք հետախուզություն էին իրականացրել Սիմոնյանի և Սոբչակի աշխատանքի և բնակության վայրերի վերաբերյալ։ Նրանց մոտ հայտնաբերվել էին «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփուշտներ, դանակներ, ռետինե մահակներ, կաստետներ և ձեռնաշղթաներ։

ԱԴԾ-ի պնդմամբ՝ ձերբակալվածները խոստովանել էին, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) հանձնարարությամբ, իսկ յուրաքանչյուր սպանության դիմաց խոստացվել էր 1,5 մլն ռուբլի։

Դատական նյութերի համաձայն՝ Բալաշովը 2022 թվականին Մոսկվայում ստեղծել էր ազգայնական խումբ, որի անդամները մեկ տարուց պակաս ժամանակահատվածում իրականացրել էին վեց հարձակում միգրանտների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ՝ տեսագրությունները հրապարակելով համացանցում՝ ծայրահեղական գաղափարներ տարածելու նպատակով։

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ 2023 թվականի հունիսին Բալաշովին առաջարկվել էր 50 հազար ԱՄՆ դոլարի դիմաց սպանել Մարգարիտա Սիմոնյանին։

Կիսվել նյութով