Ռուսաստանն ու Չինաստանը մոտ օրերս կանցկացնեն «Ծովային փոխազդեցություն 2026» համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք, ռուսական կողմի գնահատմամբ, ուղղված են երկու երկրների ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։
Այս մասին հայտարարել է զորավարժությունների ռուս հրամանատար, կոնտր-ադմիրալ Սերգեյ Սինկոն՝ Չինաստանի Ցինդաո քաղաքում Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատի դիմավորման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ «Ծովային փոխազդեցություն» զորավարժություններն արդեն դարձել են ավանդական և տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ավելի բարդ և բազմազան առաջադրանքներ։
Սինկոն նշել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ոչ միայն ամրապնդել ռուս-չինական ռազմավարական գործընկերությունը, այլև նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ համատեղ միջոցառումների ընթացքում երկու երկրների զինվորականները կշարունակեն փոխանակվել մասնագիտական փորձով և ևս մեկ անգամ կհաստատեն ծովում խաղաղության ու կայունության ապահովման իրենց հանձնառությունը։