Ֆրանսիայի մի շարք շրջաններում բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը շոգի պատճառով երկրի հարավի յոթ դեպարտամենտներում կիրակի՝ հուլիսի 5-ին, հայտարարել է նարնջագույն վտանգի ռեժիմ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը նշված շրջաններում կհասնի 35-37 աստիճանի, իսկ առանձին վայրերում կարող է բարձրանալ մինչև 40°C։

Նարնջագույն վտանգի ռեժիմը գործում է Արդեշ, Օդ, Դրոմ, Գար, Էրո, Արևելյան Պիրենեյներ և Վոկլյուզ դեպարտամենտներում։ Էրո և Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտներում այն ուժի մեջ է արդեն շաբաթ օրվանից։

Կանխատեսումների համաձայն՝ հանգստյան օրերին Ֆրանսիայի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը կգերազանցի 30°C-ը՝ բացառությամբ Լա Մանշի ափամերձ շրջանների։ Միաժամանակ, երկրի հարավ-արևելքում նաև գիշերային ժամերին կպահպանվի բարձր ջերմաստիճան՝ 21-24°C, իսկ որոշ վայրերում՝ մինչև 25°C։

Կիսվել նյութով