Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմի ընթացքն ու դրա դադարեցման ուղղությամբ տարվող դիվանագիտական ջանքերը։

 

Զելենսկին այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ զրույցի սկզբում շնորհավորել է Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։

«Մենք մեծապես արժևորում ենք, որ Ամերիկան կանգնած է մեր կողքին՝ մեր անկախությունը պաշտպանելու հարցում»,– գրել է Ուկրաինայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային և կարևորում ազատության պաշտպանությունը։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ռազմաճակատում տիրող իրավիճակն ու պատերազմի ավարտին հասնելու հնարավոր ուղիները։

Զելենսկին նշել է, որ պատերազմի ավարտի իրական հեռանկար կա՝ ընդգծելով, որ այդ գործընթացում ԱՄՆ-ի վճռականությունը կարող է որոշիչ դեր ունենալ։ Նա նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Կիսվել նյութով