MakaryanNews-ը ներկայացնում է Ամստերդամի հայտնի Կարմիր լապտերների փողոցը, որտեղ իրենց ծառայություններն են մատուցում գիշերային թիթեռնիկները: Նրանց նկարահանելն արգելված է և նախատեսված է տուգանք` 240 եվրոյի չափով:
Իսկ իրենց ծառայությունների գները սկսում էին 50 եվրոյից և հասնում մինչև 200 եվրոյի. ավելի երիտասարդ կանայք 200 էին ուզում, տարեցները 50-ով էլ էին բավարարվում, որոշները նույնիսկ պատրաստ էին գին գցել, հարցնում էին` ինչքա՞ն ունես, միայն թե հաճախորդ «որսային»:
Ի դեպ, այստեղ նաև ամեն քայլափոխի մարիխուանայի հիմքով թխվածքաբլիթներ էին վաճառվում, որը օրենքով թույլատրված է: Դրա համար էլ բոլորը շատ ուրախ էին և աշխույժ։