Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով առնվազն 18 մարդ է տուժել։ Այդ մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել զբոսաշրջության նախարարության շենքի հարակից տարածքում։ Տուժածների թվում են նաև չորս ոստիկան։
Paris Match-ի փոխանցմամբ՝ պայթյունների պահին Էմանուել Մակրոնը չի գտնվել այն հյուրանոցում, որտեղ տեղակայված էր ֆրանսիական պատվիրակությունը։
Ֆրանսիայի նախագահը Դամասկոս էր ժամանել երկուշաբթի երեկոյան։ Սա նրա առաջին այցն է Սիրիա 2008 թվականից ի վեր, ինչպես նաև առաջին դեպքն է, երբ Եվրամիության անդամ երկրի ղեկավարն այցելում է Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո։
Մինչ Մակրոնի այցը Սիրիա էին մեկնել միայն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։