Սերժ Սարգսյանի համար նոր ամենագնաց են գնել` «կոնկուրենտ օֆիսից»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ը ֆիքսել է, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը դատական նիստերին ժամանում է նոր Toyota Land Cruiser 300 մոդելի ամենագնացով: Մենք տեղեկացանք, որ այն երրորդ նախագահը գնել է (կամ նրա համար գնել են) բոլորովին վերջերս ու գնել են Սարգսյանի ոխերիմ մրցակից, Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության ավտոսրահից: Մեքենան գնել են մոտ 120.000 դոլարով:

Հիշեցնենք, որ մինչ այդ, ինչպես տեղեկացրել էր MakaryanNews-ը, Սերժ Սարգսյանը շրջում էր իր հավատարիմ թիմակից, խոշոր գործարար Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադի կողմից հատկացված զրահապատ Audi A8 մակնիշի սեդանով, մինչև իր համար նոր մեքենա կգնեին: Որոշ տեղեկություններով` երրորդ նախագահի համար նոր ամենագնացը ձեռք բերելու բեռն իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանի ամենասիրելի և հավատարիմ փեսան` Հայկ Խաչատրյանը, որը մշտապես ուղեկցում է աներոջը:

Կիսվել նյութով