Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանը «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործով միջանկյալ որոշմամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է միջազգային հետախուզման մեջ՝ Ինտերպոլի «կարմիր ծանուցագրի» միջոցով։ Այս մասին հայտնում է Halk TV-ն։
Դատարանը նաև նրա և գործով անցնող մյուս մեղադրյալների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ապօրինի ազատությունից զրկելու, դաժան վերաբերմունքի և այլ ծանր հանցագործությունների համար։
Գործը կապված է «Սումուդ» մարդասիրական նավատորմի հետ, որը փորձում էր մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։