ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Սիրիկ և Բանդեր Աբբաս քաղաքներին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետի գրասենյակը։
«Ժամը 23.00-ին Սիրիկի մի շարք շրջաններ ամերիկյան հարվածների տակ են հայտնվել… Բանդեր Աբբասի մերձակա շրջաններից մեկը նույնպես հայտնվել է ամերիկյան թշնամու թիրախում», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մինչ այժմ տուժածների, առևտրային կամ բնակելի ենթակառուցվածքների վնասների մասին տվյալներ չկան։