Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա և Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են «Renault» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։