Նախնական կանխատեսումների համաձայն՝ կազմակերպությունը սպասում էր մոտ 11 մլրդ դոլարի եկամուտ, սակայն իրական ցուցանիշները զգալիորեն գերազանցել են սպասումները։
Ըստ հրապարակման՝ եկամուտների հիմնական աճը ապահովել են հյուրանոցային ծառայությունները և տոմսերի վերավաճառքի շուկան։ ՖԻՖԱ-ն երկրորդային շուկայում յուրաքանչյուր գործարքից ստանում է 15 տոկոս վճար՝ ինչպես գնորդից, այնպես էլ վաճառողից։
Ակնկալվում է, որ լրացուցիչ միջոցների մի մասը կուղղվի ազգային ֆուտբոլային ասոցիացիաների աջակցությանը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի համար այս արդյունքը կարող է ամրապնդել նրա դիրքերը կազմակերպությունում։ Ավելի քան 200 ֆուտբոլային ասոցիացիաներ արդեն հայտնել են նրան աջակցելու պատրաստակամության մասին՝ նախագահի պաշտոնում հնարավոր վերընտրման հարցում։
Միաժամանակ, ԱԱ-2026-ի եզրափակիչի՝ Իսպանիա–Արգենտինա հանդիպման ամենաթանկ տոմսերը Նյու Ջերսիում վաճառվել են մինչև 34 500 դոլարով։