Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել էին և հասցրել ինքնասպանության: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու զինծառայող:

Հոգեհանգստի սրահը մարդաշատ էր, ներսում` ծանր մթնոլորտ: Բակում շտապօգնության մեքենա էր կանգնած, քանի որ հարազատների ինքնազգացողությունը հաճախ էր վատանում:

Պաշտպանության նախարարությունից, որի անմիջական պատասխանատվության ներքո էր գտնվում Նարեկը, բարձրաստիճան պաշտոնյաների չնկատեցինք, բայց զինվորական համազգեստով սպաներ ներկա էին:

Մենք մեր խոր ցավակցությունն ենք հայտնում Նարեկ Թորոսյանի հարազատներին` հայրենիքի պաշտպանի ողբերգական մահվան կապակցությամբ:

Կիսվել նյութով