Երեկ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Նարեն՝ իր «!BOO» երգով։
Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիան, իսկ երրորդը՝ Ֆրանսիան:
Հայաստանի հաղթանակին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Կեցցե’ս Նարե»:
Սա Հայաստանի երրորդ հաղթանակն է մրցույթի պատմության մեջ։ Նախկինում Հայաստանը հաղթել էր 2010 և 2021 թվականներին։
Այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում ներկայացրեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը։
