ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Նաիրիի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Այդ ամենը ֆիքսել են հենց Նաիրիի առանձնատան տեսախցիկները:

Մեզ ասացին` տեսանյութերում երևացող սև Mercedes S-Class-ով և արծաթագույն Infiniti FX-ով հենց Կոնջորյանն է եղել:

Հավանաբար այդ հայհոյանքներն են ընկած իշխանական պատգամավորի ծեծի հիմքում:

Նշենք, որ Նաիրի Հակոբյանը ավագանու անդամ լինելուց զատ նաև Աբովյանում և Առինջում խոշոր կառուցապատող «Million mining» ընկերության տնօրենն է, իսկ Ավետն էլ այդ ընկերությունում բրոքեր է աշխատել:

MakaryanNews-ի տեղեկություններով` ձերբակալվածը հենց ավագանու անդամ Նաիրի Հակոբյանն է:

Կիսվել նյութով