Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից խլել է նաև «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով