Զինծառայող է մահացել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Սեպտեմբերի 24-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Կիսվել նյութով