Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։ Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Գևորգ Պապոյանը:

«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- գրել է նա։

Կիսվել նյութով