Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է փոխվարչապետերի և նախարարների նշանակման հրամանագրերը։

Կառավարության անդամների մեծ մասը վերանշանակվել է իրենց պաշտոններում։

Փոխվարչապետի պաշտոններում վերանշանակվել են Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։

Վերանշանակվել են նաև՝ Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար,

Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար,

Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար,

Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար,

Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարար,

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար,

Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարար,

Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար։

Կիսվել նյութով