Հոկտեմբերի 8-ին Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների տեխնիկական հանդիպումը՝ TRIPP նախագծի շրջանակում։
Քննարկվել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցերը, ինչպես նաև կողմերի համապատասխան մոտեցումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կառույցների միջև համակարգմանն ու աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։