ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։

 

Ղազարյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին մեղադրել է զինվորների թեման քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։ Ելույթի ընթացքում միջամտել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը՝ պատգամավորին նախազգուշացնելով ոչ կոռեկտ պահվածքի համար։

 

«Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո, եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է Կոնջորյանը։

 

Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները լքել են նիստերի դահլիճը, իսկ նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

Կիսվել նյութով