Մգեցված ապակիներով մեքենաներ` ՆԳՆ բակում, ոստիկանության քթի տակ (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին ասուլիսի ընթացքում հարց հնչեցրին, թե հնարավո՞ր է, որ ավտոմեքենաների առջևի կողային ապակիների մգեցվածության արգելքը հանվի, և գոնե մինչև 30-40% թույլատրվի մգեցնել: Մկրտչյանն ասաց` այս պահին նման որոշում չունեն և նշեց, թե ունեն վերլուծություն, որ թափանցիկ ապակիների շնորհիվ նվազել են վթարները: Բայց ասաց` կարող են քննարկել առաջարկը:

Արդեն ասուլիսից հետո պարոն Մկրտչյանն ասում էր, թե թափանցիկ ապակին շատ կարևոր է, իր մեքենայի առջևի կողային ապակիներն էլ են թափանցիկ, ու որ պարեկներն իր մեքենան էլ են կանգնեցնում, ստուգում և տուգանում:

Այդ պահին MakaryaNews-ը ֆիքսեց, որ ՆԳՆ ոստիկանության բակում, որտեղ նաև նախարարի և ոստիկանապետի մեքենաներն են կանգնում, կայանած են երկու սև Toyota Camry, որոնց առջևի կողային ապակիները անզեն աչքով էլ մուգ էին երևում: Գուցե սարքով չափեն` այլ բան պարզվի, բայց տեսանելի աչքով դրանք ակնհայտ մուգ էին:

Հետաքրքիր է` այդ մեքենաները նկատե՞լ են փոխնախարարը, ոստիկանապետն ու Պարեկային ծառայության աշխատակիցները, թե՞ վրիպել է իրենց աչքից:

Կիսվել նյութով