MakaryanNews-ը քիչ առաջ ֆիքսել է, թե ինչպես են հերթական անգամ բերման ենթարկում Հյուսիսային պողոտայի «պարկովշիկին»: Բերման ենթարկողներն էլ Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության (ՀԿԳ) աշխատակիցներն էին: Նրանք արդեն մի քանի անգամ ինչպես այս, այնպես էլ այլ վայրերում ապօրինի գործունեություն ծավալող «պարկովշիկներին» բերման են ենթարկում, բայց մի քանի ժամ անց նրանք ազատ են արձակվում ու նորից գալիս են իրենց «գործին»:
Թե ինչպես է ստացվում, որ ամեն օր նույն մարդկանց «մեծ շուքով», երբեմն շոու անելով բերման են ենթարկում, բայց հաջորդ օրը նորից նրանք հայտնվում են նույն վայրում և շարունակում վարորդներից ապօրինի գումար կորզել, մնում է անհայտ: Հավանաբար կամ ամուր տանիք ունեն այդ մարդիկ, և քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանությունը չեն կարողանում նրանց հախից գալ, օրենսդրությունն է թույլ: