Փաշինյանը պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ կաթողիկոսի հետ նստել և քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը, եթե վերջինս ընդունի այդ օրակարգը։

«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգ, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքննարկեմ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը չպահել։ Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, երբ մեր սրբության սրբոցն ախտահարված է։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք՝ ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, այդ ամենից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ»,- ասել է Փաշինյանը։

Կիսվել նյութով