Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նախորդ օրը ձերբակալել էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։

Ձերբակալման պատճառների, հարուցված քրեական վարույթի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։

Կիսվել նյութով