«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում, այս մասին հայտնում են Տեսչական մարմնից։

Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,

-չափանոթները,

-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։

Կիսվել նյութով