Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկները անչափահաս աղջկան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը փոխանցում է SHAMSHYAN.com-ը։

Մահացածը, ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։

Դեպքի մասին հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկություն է փոխանցվել, որից հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։

Արտաքին զննությամբ աղջկա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվել նյութով