Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Հրապարակ» թերթը գրում է․

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան` Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է առաջադրվել: Մի հին գործով հարցաքննության էր հրավիրվել, ապա հետ գնացել: Այս օրերին «ուսումնասիրում» են նաեւ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը, բիզնես կապերը։ Այս 2 համայնքապետն էլ իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում եւ եթե առաջադրվեն, ՔՊ-ն համարժեք մրցակից չի կարողանա առաջադրել, իսկ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կեսը համայնքապետի թեկնածուի անձն է: Հիմա իշխանությունը փորձում է վախեցնել գործող համայնքապետերին` կա՛մ իր կողմ տանել, կա՛մ թույլ չտալ, որ առաջադրվեն:

 

Կիսվել նյութով