Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Հովհաննավանքում վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, մասնավորապես՝ խնջույքի անցկացումը։

Հայտարարության համաձայն՝ նման միջոցառումները խաթարում են վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը և անհանգստություն պատճառում շրջակա բնակչությանը։

Մայր Աթոռը կատարվածը կապել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների «հովանավորության և թողտվության» հետ՝ նշելով, որ Հովհաննավանքի բռնազավթված լինելու և այնտեղ տեղի ունեցող ինքնիրավչության հետևանքով ոտնահարվում են Եկեղեցու իրավունքները։

Մայր Աթոռը կրկին կոչ է արել պետական մարմիններին չմիջամտել եկեղեցական կյանքին և վերականգնել զավթված եկեղեցիների օրինական կարգավիճակը։

Կիսվել նյութով