Այսօր փաստաբան Աշոտ Սիմոնյանը մի նկար էր հրապարակել` հայտնելով, թե սեպտեմբերի 6-ին իր վստահորդին փողոցում քայլելիս պարեկները կանգնեցրել են, տարել Շենգավիթի բաժին, որտեղ իբրև թե նրան խոշտանգել են, որ ցուցմունք կորզեն:
MakaryanNews-ի տեղեկություններով` տվյալ անձն, իրականում, քրեական վարույթով անցնող մի երիտասարդ է, որը ոստիկանների կողմից ձերբակալման պահին վարչական հսկողության տակ է եղել, իրեն զոհի տեղ է դրել, որ, հավանաբար, հետո չկալանավորվի:
Իսկ ինչու՞ էին պարեկային ծառայողները ձերբակալել նրան: Մենք տեղեկացանք, որ երիտասարդի մոտ թմրամիջոց է եղել, որի մասին իմացել են պարեկները, և երբ փորձել են կանգնեցնել նրան և ստուգել, նա փախել է: Ընթացքում թմրանյութի փաթեթներից մեկը կուլ է տվել, իսկ մյուսը, մեր տեղեկությամբ, թաքցրած է եղել վարչական հսկողության սարքի տակ: Եվ երբ բռնել են պարեկները նրան, նա վայր է ընկել, ու դրանից հետո և ձերբակալման ընթացքում էլ ստացել է քերծվածքներ: Երիտասարդը, ըստ երևույթին, թմրամիջոց իրացնող է, և հիմա նրա ստացած քերծվածքները փորձում են ներկայացնել որպես խոշտանգում` հույսով, որ այդպիսով չի կալանավորվի։