Չարենցավանի բնակիչներից մեկը ՖԲ խմբերից մեկում իր դժգոհությունն է հայտնել Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղու աշխատանքից։
Առավոտյան մեկ երթուղով մոտ 40 մարդ են տեղափոխում, որոնցից մի մասը ստիպված է գերբեռնված պայմաններում երթևեկել։
Օրվա երկրորդ կեսին ավտոբուսը կանգառներում սպասում է, մինչև լցվի, և մարդիկ ստիպված են լինում սպասել մինչև 40 րոպե։
Դիսպետչերներին դիմում ես՝ ասում են՝ «այս գծին դիմեք, այն գծին դիմեք», իսկ զանգերին պատասխան չկա։ Վարորդները, իրենց հերթին, ամեն ինչ ուղղում են դիսպետչերներին։
Բա ո՞վ է պատասխանատու։
Ուղևորները պահանջում են ոչ թե անհնարինը, այլ՝ հստակ գրաֆիկ, ժամանակին երթևեկություն և նորմալ սպասարկում։
275 համարի երթուղին մարդկանց համար է, ոչ թե մարդկանց սպասեցնելու։