MakaryanNews-ի տեղեկություններով` Տիգրան Ավինյանը հեռացրել է Գագիկ Ծառուկյանին դավաճանած և ՔՊ-ի կողմն անցած Նշան Մալխասյանին Ծառուկյանից խլված «Մուլտի Ուելնեսի» տնօրենի պաշտոնից:
Հիշեցնենք, Նշան Մալխասյանը «Մուլտի Ուելնեսի» տնօրեն նշանակվեց բոլորովին վերջերս` քաղաքական հրահանգով մարզասրահը Գագիկ Ծառուկյանից խլելուց հետո: Մինչ այդ նա ընդամենը հասարակ մարզիչ էր և մարզում էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն էլ Նշանին «վերբովկա» էր արել` քաշելով ՔՊ-ի կողմն ու «դավանափոխ» անելով երբեմնի Ծառուկյանական մարզիկին: Հենց դա էր գինը, որ Ավինյանի կողմից «Մուլտի Ուելնեսը» խլելուց հետո նա նշանակվեց մարզասրահի տնօրեն, ինչը, սակայն, այդքան էլ Ավինյանի սրտով չէր:
Այսօր, իմացանք, որ Տիգրան Ավինյանը որոշել է հեռացնել Ծառուկյանին դավաճանած նորաթուխ նիկոլականին «Մուլտի Ուելնեսի» տնօրենի հաստիքից և նրա փոխարեն տնօրեն նշանակել «Յուքոմում» աշխատած ոմն Աշոտի: