Նիկոլ Փաշինյանի խոսնակը բացառում է Նարեկ Նալբանդյանի վարկի մասով Փաշինյանի ներգրավվածությունը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ MakaryanNews-ը մի լուր էր հրապարակել, որ «Հրազդան ցեմենտի» աճուրդի ավարտին ԿԲ վերնախավից զանգել էին «Ամիօբանկ» և հորդորել հաստատել գործարար Նարեկ Նալբանդյանի վարկը, որ հենց նա կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»: Մեր տեղեկությամբ` ԿԲ-ից այնպես են ներկայացրել, թե իբր «վերևներից տեղյակ են»` ակնարկելով, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին:

Այսօր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը, արձագանքելով MakaryanNews-ի այս հրապարակմանը, ասաց, որ հերքում է Փաշինյանի կապը այս գործարքի և, առհասարակ, տվյալ գործարարի հետ:

«Այս մասով ցանկանում եմ տեղեկացնել, որ հերքում եմ վարչապետի իմացության կամ առհասարակ որևէ ներգրավվածության մասին տեղեկությունը»,-նշեց Փաշինյանի խոսնակը` բացառելով Փաշինյանի մասնակցությունը այդ գործարքին:

Կիսվել նյութով