Երեկ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում` «Չայնիի» ոլորաններում:
Մասնավորապես, ըստ Shamshyan.com-ի` ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էին Lamborghini Urus, BYD, Toyota Land Cruiser և Hongqi մակնիշի ավտոմեքենաները։
Այսօր առավոտյան այդ նույն Shamshyan.com-ն ու այդ վթարը լուսաբանած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է Hongqi մակնիշի տաքսին Երևանից դեպի Սևան ընթացող ճանապարհին դուրս եկել հանդիպակաց գոտի ու մեծ արագությամբ հարվածել Սևանից Երևան ընթացող Lamborghini Urus-ին, որից հետո Urus-ը բախվել է ծառին, իսկ ակդ պահին նրա հետևից ընթացող Toyota-ն ու BYD-ն էլ բախվել են իրար:
Բայց այդ նույն Շամշյանը երեկ սխալ էր ներկայացրել վթարի պատկերը, թե իբր Պ. Հովհանիսյանը, որը եղել է Lamborghini Urus-ի ղեկին, դեպի Սևան ընթանալիս անցել է բաժանարար գոտին, դուրս եկել հանդիպակաց և հարվածել Hongqi-ին:
Մինչդեռ, լրիվ հակառակն է եղել.
MakaryanNews-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում էլ պարզ երևում է, նաև ականատեսներն են փաստում, որ Hongqi-ն է դեպի Սևան ընթանալիս անցել բաժանարար գոտին և մեծ արագությամբ մխրճվել Սևանից Երևան ընթացող Lamborghini Urus-ի մեջ, ինչի հետևանքով Urus-ի վարորդն ու ուղևորները, որոնցից մեկը` 9-ամյա տղա երեխա, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Երեխային երեկ շտապ վիրահատել են, իսկ ուղևորներին էլ հիմա են վիրահատում: