ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնվել է համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ իր արտաքինի կտրուկ փոփոխության պատճառով։ Նյու Ջերսի ժամանելիս լրագրողները ֆիքսել են Սպիտակ տան ղեկավարի նոր կերպարը, որն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։
79-ամյա քաղաքական գործիչը հրաժարվել է իր այցեքարտը դարձած ավանդական բաց շեկ (ոսկեգույն) մազերից։ Նոր լուսանկարներում հստակ երևում է, որ Թրամփի մազերն այժմ նկատելիորեն ավելի մուգ են և ունեն շագանակագույն երանգ։
Հատկանշական է, որ ոճափոխությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը կայացած պաշտոնական ընթրիքից ընդամենը օրեր անց, որտեղ Թրամփը հերթական անգամ հրապարակավ կատակել էր իր սանրվածքի թեմայով և հերքել կեղծամ կրելու մասին տարիներով շրջանառվող լուրերը՝ ապացուցելով, որ դրանք իր սեփական մազերն են։
Առայժմ Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել նախագահի իմիջային փոփոխությունը, սակայն ակնհայտ է, որ Թրամփի նոր սանրվածքը դեռ երկար կնախընտրվի որպես թոփ-թեմա առաջատար լրատվամիջոցների էջերում։