Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ու հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, իսկ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն արդեն սկսվել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ ներկայում մշակվում են նաև կապի և հաղորդակցության ոլորտի տարբեր նախագծեր։
Ամիրբեկովը նախկինում ևս նշել է, որ տնտեսական փոխկախվածությունն ու վերականգնված տարածաշրջանային կապերը կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հարաբերությունների ձևավորմանը