Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը։ Այս մասին նա ասել է Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին։

Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Փաշինյանը հայերեն է ելույթ ունեցել։

«Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանության հնարավորություն կա, և իր ելույթը հնչեցրել է հայերեն։ Նման բան հազվադեպ է լինում։ Որքան հիշում եմ, նախկինում հանդիպումների ժամանակ նա այդպես չէր վարվում», – ասել է Ուշակովը։

Կիսվել նյութով