Երուսաղեմի ոստիկանությունը Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով չորս մարդու է ձերբակալել: Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, ևս երեք անձ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով:
Իրավապահների փոխանցմամբ՝ հայկական հաստատության դեմ ոտնձգություն կատարած չորս կասկածյալները բերման են ենթարկվել «իրական ժամանակում»՝ հենց արարքի պահին։ Հարցաքննությունից հետո բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել սահմանափակումներով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանրային անվտանգությանը սպառնացող գործողությունների համար։