Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած վերջին հարվածների հետևանքով 48 ժամվա ընթացքում առնվազն 9 պաղեստինցի է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 73 449-ի, իսկ վիրավորներինը՝ 174 472-ի։
Վերջին հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը դեռ կարող է աճել։