Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանը, իր գնահատմամբ, չի անդամակցի Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կվատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։

Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ նրանց քաղաքականությունը կապելով ազգային շահերի դավաճանության, Սորոսի ֆինանսավորման և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ «հետապնդումների» հետ։

«Այսպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը»,- գրել է նա։

Մեդվեդևը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների պարագայում գործում է լատիներեն արտահայտությունը՝ «Non mittite margaritas ante porcos», որը թարգմանվում է՝ «Խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»։

Կիսվել նյութով